«ՏԱՇԻՐԻ ՍՊՈՐՏԴՊՐՈՑ»
Ծրագրի նկարագիրը․ Տաշիր համայնքում գործող միակ մասնագիտացված մարզային ակումբում իրականացվել է նյութատեխնիկական բազայի արդիականացում և համալրում ժամանակակից մարզագույքով։ Ստեղծվել է պրոֆեսիոնալ մարզումային միջավայր՝ համապատասխան սպորտային չափանիշներին։ Համայնք/ բնակավայր․ Տաշիր քաղաք Հեռախոսահամար․(+374) 94-31-09-29 Ծրագրի աջակցության ազդեցությունը. Մարզական ակումբի թողունակությունն ու ծառայությունների ծավալը էապես աճել են։ Ժամանակակից մարզագույքի ներդրումը հնարավորություն է տալիս միաժամանակ սպասարկել շահառուների լայն շրջանակ՝ ապահովելով բարձր հաճախելիություն և մարզումային գործընթացի շարունակականություն։ Ակումբը գործում է շաբաթական 6 օր՝ առաջարկելով ուժային, կարդիո և ֆիզիկական պատրաստվածության ընդհանուր մարզումներ։ Արդյունքում ակտիվ անդամների թիվն աճել է շուրջ 30–40 %-ով՝ ընդգրկելով համայնքի և հարակից բնակավայրերի բնակչությանը։