Սոցալական ձեռներեցության ծրագրեր

Սոցալական ձեռներեցության ծրագրեր

unnamed (10)

Տպագրական դիզայնի և հուշանվերների արտադրություն

Տպագրական դիզայնի և հուշանվերների արտադրություն (Հիմնադիրհեղինակ՝ Էրիկ Նահապետյան)։ Նախագիծն իրականացնում է բարձրորակ և անհատականացված տպագրություն և ասեղնագործություն  հագուստի,  տպագրություն կերամիկական ափսեների, բաժակների և հուշանվերների վրա: ՍՁն նպատակաուղղված է տեղական ստեղծարար արդյունաբերության զարգացմանը և համայնքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը:

Նախագծին առավել մանրամասն ծանոթանալու համար ՝   

service 2.jpg

Բրենդինգի և SMM

Բրենդինգի և SMM (Սոցիալական մեդիա մարքեթինգ) գործակալություն (Հիմնադիրհեղինակ՝ Սյուզաննա Ավդալյան)։ Գործակալության առաքելությունն է ապահովել տեղական այլ փոքր և միջին բիզնեսների թվայնացումը, շուկայում նրանց ճիշտ դիրքավորումը և ճանաչելիության բարձրացումը։ Այս մոդելն ունի մուլտիպլիկատիվ դրական ազդեցություն համայնքի ընդհանուր տնտեսական ակտիվության վրա՝ միաժամանակ խթանելով կանանց և երիտասարդների ձեռնարկատիրությունը:

Ծանոթանալ նախագծին առավել մանրամասն՝

unnamed (11)

Պրոֆեսիոնալ ֆոտոստուդիա

Պրոֆեսիոնալ ֆոտոստուդիա (Հիմնադիրհեղինակ՝ Մոնիկա Սերոբյան)։ Ստուդիան արձագանքում է որակյալ մեդիաբովանդակության աճող պահանջարկին՝ տրամադրելով կոմերցիոն և ստեղծագործական ֆոտոշարքերի ծառայություններ, ինչպես նաև ստեղծելով թեմատիկ ֆոտոզոնաներ: Նախագիծը նպաստում է երիտասարդական զբաղվածության ապահովմանը և մշակութային միջավայրի զարգացմանը:

Ծանոթանալ նախագծին առավել մանրամասն՝

unnamed (12)

Ընթերցասրահ-թեյարան

Ընթերցասրահթեյարան։ Նորարարական սոցիալական տարածք, որը համատեղում է ինտելեկտուալ ժամանցը տնտեսական գործունեության հետ։ Տարածքը ծառայում է որպես ոչ ֆորմալ կրթության հարթակ:

unnamed (13)

Տեխնիկայի պարկ

Տեխնիկայի պարկ։ Տրամադրում է մատչելի գյուղատնտեսական ծառայություններ համայնքին։

unnamed (14)

Մարզասրահ

Մարզասրահ ։ Խթանում է առողջ ապրելակերպը երիտասարդության և մեծերի  շրջանում:

Վերոնշյալ մակրոծրագրերից գեներացված ամբողջ շահույթը վերաներդրվում է կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործման և երիտասարդական նոր նախաձեռնությունների ֆինանսավորման մեջ:

634887345 764200706743518 8811972354904571478 n

Նախագծային Հաբ (Project Hub) / Մուլտիֆունկցիոնալ Կենտրոն

Նախագծային Հաբ (Project Hub) / Մուլտիֆունկցիոնալ Կենտրոն։ Բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոն, որը ներառում է կինոդիտումների հարթակ, կավագործության և արհեստների վարպետաց դասերի (masterclass) տաղավար, ինչպես նաև համատեղ աշխատանքային (co-working) գոտի: Հաբն ապահովում է անհրաժեշտ ռեսուրսներ՝ երիտասարդների նորարարական նախագծերի մշակման և իրագործման համար:

Ծանոթանալ նախագծին առավել մանրամասն՝

Scroll to Top