Մեր մասին

Մեր մասին

screenshot 2026 03 10 at 18.09.19

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ՞

Մենք՝ Տաշիր Պլյուս ՏԱԽ ՏԶ ՀԿ-ն, Լոռու մարզի Տաշիր համայնքի 24 բնակավայրերի հանրային, քաղաքացիական հասարակության և գործարար ոլորտների ներկայացուցիչներն ենք, ովքեր մտահոգ են տարածքի զարգացման խնդիրներով և մտադրվել են մեկտեղել ջանքերը ընդհանուր շահին ուղղված նախաձեռնությունների իրագործման և տարածքում ազդեցիկ փոփոխություններ բերելու նպատակով։

ՏԱՇԻՐ ՊԼՅՈՒՍ ՏԱԽ-Ի ՏԵՍԼԱԿԱՆԸ

2026 թվականին «Տաշիր+» ՏԱԽ-ի տարածքը գիտելիքի և նորարարության շնորհիվ կդառնա ճանաչված իր կանաչ գյուղատնտեսությամբ, զարգացած էկո, էթնո, ագրո տուրիզմով, ակտիվ մշակութային, կրթական և սպորտային կյանքով, արժանապատիվ կենսական պայմաններով։

screenshot 2026 03 10 at 18.24.44 removebg preview

ՏԱՇԻՐ ՊԼՅՈՒՍ ՏԱԽ-Ի ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մենք՝ «Տաշիր+» ՏԱԽ-ի անդամներս, հանձն ենք առնում նպաստելու ՏԱԽ-ի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը, բարձրացնելու տարածքի ճանաչելիությունը և գրավչությունը երկրի ներսում և դրսում, աջակցելու նորարար եկամտաստեղծ ծրագրերին և գյուղատնտեսական արժեշղթաներին, բարելավելու կրթական և խորհրդատվական ծառայությունները։

Ինչպե՞ս ենք դա անում

Մենք դա անում ենք մասնակցային և ներառական մոտեցումներով, ըստ LEADER-ի հետևյալ սկզբունքների

screenshot 2026 03 10 at 18.54.34

Ի՞նչ ենք մենք անում

Մենք աջակցում և զորեղացնում ենք տեղական դերակատարներին՝ խրախուսելով նրանց կողմից ներկայացված նոր գաղափարների իրագործումը, որոնք կարող են փոփոխություններ բերել մեր տարածքում ՝ այն առավել բարեկեցիկ և ապահով դարձնելու, ինչպես նաև անվտանգ ապրելակերպ ունենալու համար։

screenshot 2026 03 10 at 18.56.24

Ո՞Ւմ համար ենք դա անում

Մեր գործունեության շրջանակը ներառում է ՏԱԽ-ի բնակավայրերի տարածքը։ Մենք աշխատում ենք ՏԱԽ տարածքի բնակիչների հետ և նրանց համար։

screenshot 2026 03 10 at 18.59.20

Ո՞Ւմ համար ենք դա անում

Տաշիր պլյուս ՏԱԽ-ը Տաշիր համայնքի տեղական իշխանությունների և շահագրգիռ կողմերի համագործակցության շրջանակ է: Այն հիմնադրվել է 2022թ հուլիսի 10-ին և նպատակ ունի իր գործունեությամբ հասնելու Տաշիր պլյուս ՏԱԽ տարածքի զարգացման երկարաժամկետ տեսլականին և ընդհանուր նպատակներին՝ հեշտացնելով գյուղական բնակավայրերի զարգացման հարցերի շուրջ փոխգործակցությունը պետական իշխանությունների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի, կրթական հաստատությունների և քաղաքացիների միջև: Արդեն ձևավորված, Տաշիր Պլյուս ՏԱԽ ՏԶ ՀԿ-ն «կրողն» է 24 բնակավայրերի դրական ու բացասական կողմերի, տարաբնույթ և բազմաթիվ խնդիրների, առանձնահատկությունների, յուրահատուկ խառնվածքի:

     Տաշիր պլյուս ՏԱԽ-ի տարածքի տնտեսության զարգացման խթանման ուղին նորարարության ու համակարգային մտածողության կիրառումն է մեր ամենօրյա աշխատանքում, նոր մոտեցումների փորձարկումը: Տաշիր պլյուս ՏԱԽ-ը որդեգրելով կայուն ու հավասարաչափ զարգացող տարածք ունենալու տեսլականը աշխատանքներ է տանում համայնք-մասնավոր-ՔՀ սերտ համագործակցության մեջ տեղական դերակատարների ակտիվ ներգրավման ուղղությամբ:

ՏԱԽ-ն իր գործունեությունը կազմակերպում է

Տաշիր Պլյուս ՏԱԽ-ի 2022-2026 թթ Ռազմավարական Գործողությունների Ծրագրի գործողությունների շրջանակում, որոնք ուղղված են տարածքի զարգացման ռազմավարական նպատակներին՝ տեղական զբոսաշրջային ներուժի պահպանմանը, օգտագործմանը, ընդլայնմանը, բնակչության եկամուտների ավելացմանը, առողջ ապրելակերպի և կյանքի որակի բարելավմանը, կանաչ գյուղատնտեսական արժեշղթաների խթանմանը, ներառական զարգացմանը։

ՏԱԽ-ը կստեղծի սիներգիա և փոխլրացումներ

նաև այլ ՏԱԽ ցանցերի և նախաձեռնությունների միջև, որոնք աշխատում են գյուղական համայնքների զարգացման համար և համատեղ ջանքերով կնպաստի ՏԱԽ տարածքում ունենալ ավելի ուժեղ, համագործակցող, բարեկեցիկ և ճկուն գյուղական բնակավայրեր: Տաշիր Պլյուս ՏԱԽ ՀԿ-ի մեծագույն առավելությունն այն է, որ Տաշիր համայնքի Տաշիր քաղաքային բնակավայրը մեծ պոտենցիալ ունի ապահովելու քաղաքային և գյուղական տարածքների միջև արդյունավետ համագործակցություն, հետագայում կմշակի և կկիրառի գյուղ/քաղաք համատեղ զարգացման հարմարեցված քաղաքականություններ և կապահովի արդյունավետ փոխգործակցություն։ Տեղական մակարդակում տարբեր շահագրգիռ կողմերի համատեղ, համագործակցային և մասնակցային որոշումներ կայացնելու սոցիալական այս նոր վարքագիծը կարող է որոշել մեր գործունեության հաջողությունը։

screenshot 2026 03 10 at 19.01.46

Էդգար Արշակյան,
Տաշիր պլյուս ՏԱԽ ՏԶ ՀԿ
նախագահ

screenshot 2026 03 10 at 19.06.31
Scroll to Top