«ԱՎՏՈՄԱՏ ԿԹԻ ԱՊԱՐԱՏ»
Ծրագրի նկարագիրը․ Տնտեսությունում իրականացվել է անասնապահական համալիր արդիականացում և կաթի ստացման գործընթացի ամբողջական ավտոմատացում։ Ներդրված նոր սերնդի տեխնոլոգիաները բարձրացրել են սանիտարահիգիենիկ մարդկային գործոնի չափանիշները, նվազեցրել ազդեցությունը և ապահովել կենդանիների բարեկեցությամբ պայմանավորված կայուն արտադրական գործընթաց։ Համայնք/ բնակավայր․ Տաշիր քաղաք Հեռախոսահամար․ (+374) 93-02-41-41 Ծրագրի աջակցության ազդեցությունը. Արտադրական հզորությունները ավտոմատացման շնորհիվ աճել են ավելի քան 25%-ով, իսկ կթի գործընթացի վրա ծախսվող ժամանակը կրճատվել է 50%-ով: Տնտեսությունն ապահովել է կաթի որակական ցուցանիշների կայուն աճ՝ պահպանելով յուղայնության և սպիտակուցի բարձր մակարդակը: