«ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»
Ծրագրի նկարագիրը․ Ներդրվել է հողատարածքների փխրեցման առաջադեմ տեխնոլոգիական գործիքներ։ Այս ներդրումների շնորհիվ տնտեսությունը վերազինվել է բարձր արտադրողականությամբ օժտված տեխնիկայով, ինչը թույլ է տվել օպտիմալացնել հողի մշակման գործընթացը և ապահովել անասնակերի բարձրորակ արտադրություն։ Համայնք/ բնակավայր․ Տաշիր քաղաք Հեռախոսահամար․ (+374) 98-11-11-41 Ծրագրի աջակցության ազդեցությունը. Հողի մշակման արդյունավետությունը բարձրացել է 30%-ով, իսկ անասնակերի բերքատվությունը գրանցել է 25% փաստացի աճ։ Տարեկան կտրվածքով մշակվող հողատարածքների ծավալները և ստացվող բնական կերի քանակը համապատասխանեցվել են բարձր արտադրողականության չափանիշներին՝ ապահովելով տնտեսության լիարժեք ինքնաբավություն և արտադրական հզորությունների շարունակական ընդլայնում։